29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուկրաինայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Գրոյսմանը

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականից հետո նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։ Այս մասին իր facebook-յան էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադայի երեկվա նիստում հայտարարել է իր հրաժարականի մասին:

’’Ես հայտարարում եմ իմ հրաժարականի մասին՝ կապված կոալիցիայի փլուզման և կառավարական նախաձեռնությունների արգելափակման հետ: Սա երկրի պատմության մեջ լավագույն կառավարությունը չէ: Հուսով եմ՝ հետագայում ավելի կազմակերպված կառավարություն կստեղծվի: Համենայն դեպս՝ ներկայիս կառավարությունն արել է, ինչ կարողացել է և ինչպես կարողացել է’’, – ասել է Յացենյուկը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ