14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Յուրաքանչյուր թանկացում բնակչի համար տհաճ երևույթ է. Շիրակի մարզպետ /վիդեո/

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը համաձայն է՝ մարզի վրա էլեկտրաէներգայի թանկացումը  բացասական ազդեցություն կունենա: ՛՛Շատ վատ է: Սոցիալապես անապահով խավի հարցը, եթե լուծվում է մի քիչ թեթևանում է բեռը, բայց ընդհանրապես յուրաքանչյուր թանկացում բնակչի համար տհաճ երոևւյթ է՛՛, – Henaran.am_ի հետ զրույցում ասաց Ցոլակյանը:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից նպաստների 1000 դրամով բարձրացման որոշման մասին, ապա մարզպետն ասաց. ՛՛Նրանք հաշվարկն արել էր այսպես, 700 դրամը կազմում էր այդ թանկացումը, իրենք դարձրել են 1000: Կառավարության մտածածը դա էր և կարծում եմ, որ եթե հաշվարկները ճիշտ են արվել, շատ օգտակար են՛՛:

Մարզպետը նշեց, որ հայտնի չէ, թե որքան են Շիրակում անապահովները, սակայն մյուս մարզերի համեմատությամբ ամենաշատ անապահովներն այստեղ են: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ