14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ճանապարհային ոստիկանները Սեւանի ճանապարհին աչալուրջ են լինելու

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամռան այս շրջանում ակտիվացել է ավտոմեքենաների հոսքը Սեւանա լիճ, եւ հատկապես շաբաթ-կիրակի օրերին նկատելի է երթեւեկության ինտենսիվության շեշտակի աճ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երեւան-Սեւան ճանապարհահատվածում:

Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը պատշաճ ապահովելու, հանգստյան օրերն անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով՝ վարորդներին հորդորում ենք լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել  սահմանված արագությունը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ