22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պուտինը Boeing 777-ի աղետի համար մեղադրում է Կիևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մալայզիական ուղևորատար Boeing 777 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը կրում են ուկրաինական իշխանությունները՝ հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

՛՛Անկասկած, պետությունը, որի տարածքում տեղի է ունեցել դա, պատասխանատվություն է կրում սարսափելի ողբերգության համար։ Այդ ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե այդ երկրում խաղաղություն լիներ, եթե Ուկրաինայի հարավ-արևելքում չվերսկսվեին ռազմական գործողությունները՛՛,- ասել է Պուտինը։

Նախագահը հանձնարարել է կառավարությանը անել ամեն ինչ աղետի օբյեկտիվ պատկերը հաստատելու համար։ ՛՛Խնդրում եմ Ռուսաստանի կառավարությանը քաղաքացիական գերատեսչությունների հնարավորությունների միջոցով անել ամեն ինչ՝ այս իրադարձության մանրակրկիտ հետաքննության համար։ Մենք պետք է անենք ամենը, ինչ կախված է մեզանից, որպեսզի պատահարի օբյեկտիվ պատկերը դառնա մեր, Ուկրաինայի և ամբողջ աշխարհի հանրությանը հասանելի՛՛,- նշել է ՌԴ նախագահը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ