22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Malaysia Airlines ավիաընկերությունը հստակեցրել է աղետի զոհերի թիվը՝ 298

Ուկրաինայի արևելքում ավիաաղետի հետևանքով զոհվել է 298 մարդ, այլ ոչ 295։ Malaysia Airlines ավիաընկերությունը, որին պատկանել է կործանված ինքնաթիռը, հստակեցրել է՝ օդանավում գտնվել է 280 չափահաս ուղևոր և 3 երեխա, ինչպես նաև 15 մարդուց բաղկացած անձնակազմ: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն։

Ըստ ավիաընկերության տեղեկությունների՝ ինքնաթիռում եղել են ուղևորներ աշխարհի 9 երկրներից. 144 հոլանդացի, Մալայզիայի 43 քաղաքացի (այդ թվում անձնակազմի անդամներ), 27 ավստրալացի և 12 ինդոնեզացի, Մեծ Բրիտանիայից 9 հոգի, 4 գերմանացի և նույնքան բելգիացի, 3 ֆիլիպինցի և 1 կանադացի։ 41 ուղևորների ազգությունը դեռևս անհայտ է:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ռուս-ուկրաինական սահմանի մոտ կործանվել է ՛՛Մալայզիական ավիաուղիներ՛՛-ին պատկանող Boeing 777 ինքնաթիռը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ