18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Սյունիքի մարզպետը կաջակցի թանգարանի նախաձեռնություններին /ֆոտո/

Հուլիսի 16-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի եւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ այցելել է Կապանի քաղաքապետարանի Շմավոն Մովսիսյանի անվան թանգարան: Թանգարանի տնօրեն Արմեն Գեւորգյանը հյուրերին ներկայացրել է հաստատության աշխատանքները եւ իրազեկել նորոգման աշխատանքների ընթացքի մասին:

Թանգարանը հիմնադրվել է 1960-ական թվականներին Կապանի պատվավոր քաղաքացի, հայտնի վավերագրող Շմավոն Մովսիսյանի կողմից, որի մահից հետո հաստատությունը անվանակոչվել է նրա անունով: Այստեղ՝ լուսանկարների ու տեսանյութերի պահոցում ամբարված են Կապանի հիշարժան օրերի տարեգրությունը՝ սկսած նախորդ դարեսկզբից:

Թանգարանում կազմակերպվել են նպատակային ցուցադրություններ, որոնցից առանցքայինը նվիրված է Կապանի տարածաշրջանի զոհված ազատամարտիկներին: Մարզպետը գոհունակություն հայտնեց աշխատանքների ընթացքի վերաբերյալ եւ խոստացավ աջակից լինել բոլոր ուշագրավ նախաձեռնություններին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ