14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչ նպատակ ունի համայնքների խոշորացումը /վիդեո/

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կարծում է, որ շատ կարևոր է` համայնքների խոշորացման վերաբերյալ բացատրական ճիշտ աշխատանք տարվի համայնքներում: ”Շատ կարևոր է, որ հասարակական քննարկումները տեղափոխվեն կոնկրետ համայնքներ, և համայքններում քննարկումները կատարվեն, և արդեն կոնկրետ օրինակներով, թե համայքնենրի խոշորացման դեպքւոմ ինչ առավելություն ու ինչ վնասներ կունենա տվյալ համայնքը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Նալբանդյանը:  

Վերջինիս խոսքով` համայնքների խոշորացումն ինքնանպատակ չի արվում, այլ կոնկրետ մարդու ու բնակչի համար է արվում: ”Եվ եթե բնակիչն ինքը զգաց, որ համայնքների խոշորացման դեպքում ինչ-որ դրական տեղաշարժեր լինելու են, բնականաբար, համայնքի բնակիչը կողմ կքվեարկի, եթե զվաց, որ բացասական երևույթներն ավելի շատ են լինելու, կամ ընդհանրապես որևէ բան չի փոխվելու, դեմ կքվեարկի”:

Հարցին, թե որոնք են լինելու առավելությունները, մարզպետը պատասխանեց. ”Մենք համայնքներում կունենանք որոշակի ֆինանսական տնտեսումներ”: 

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ