21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Պարույր Հայրիկյանը դիմել է Արամ Ա-ին

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դիմել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին՝ մասնավորապես  նշելով. «Մեծարգո Վեհափառ, այսօր Ձեր ենթակայության եկեղեցիներից  մեկում մասնակցեցի Սուրբ  պատարագի արարողությանը եւ եւս մեկ անգամ  արձանագրեցի, որ Ձեր ենթակա  կառույցներում որեւէ  կերպ չի հիշատակվում Էջմիածինը, Հայաստանը, իսկ Կիլիկիո տարագյալ  կաթողիկոսը՝  մի քանի անգամ։ 

Ձեր կառույցի եւ Ձեր անձի հիշատակմանը բնականաբար, դեմ չեմ, բայց չեմ կարողանում  հասկանալ, թե այսպիսի  սրբազնագույն ազգային արարողության ժամանակ ինչպես է, որ Տիրոջ բարիացակամությունը  չի խնդրվում Մայր  Աթոռի եւ Հայաստանի վերաբերյալ։

Տառ առ տառ հետեւելով ողջ արարողակարգին  (նաեւ մասնակցելով  ապաշխարհության  կարգին) ես զարմանքով նկատեցի, որ Տեր ողորմեա շարքում «ՍՐԿ. Եւ հիւանդաց բժշկութիւն,  ննջեցելոց արքայութիւն» խոսքերն են նախընտրելի համարվել «ՍՐԿ. Եւ հիւանդաց բժշկութին  հւն,  Ազգիս Հայոց, սէր, միութիւն» հատվածի փոխարեն։ Սա միակ նախադասությունն է, որտեղ  հիշատակվում է  «Ազգն Հայոց» եւ նրա համար որպես ազգային հավաքականության գլխավոր գործիք խնդրվում  է «սեր, միություն»։  Եվ բաց է թողնվում։ Մտահոգեց ինձ այս դրվագը եւ իմ պարտքը համարեցի սրտիս խոսքն ուղղել Ձեզ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ