Ռուսաստանը կամուրջ կկառուցի դեպի Ղրիմ, որը կարժենա…
Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են մոտ 200 մլրդ ռուբլի (5 մլրդ դոլար) ծախսել՝ Կերչի նեղուցով դեպի Ղրիմի թերակղզի կամուրջ կառուցելու համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Կոզակը` գրված BBC-ի կայքում:
’’Ներկայում ծախսվելիք գումարի թիվը տատանվում է 150-200 մլրդ ռուբլու միջև’’,- ասել է Կոզակը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մոտ Ղրիմի ու Սևաստոպոլի զարգացման թեմային ուղղված խորհրդակցության ավարտից հետո։
Նախատեսվում է, որ աշնանը կառուցվելիք կամուրջը կկապի Կրասնոդարի մարզը Ղրիմի հետ։ Ներկայում Ռուսաստանի ցամաքից դեպի Ղրիմ հասնելու համար հարկավոր է կա՛մ անցնել Ուկրաինայի տարածքով, կա՛մ էլ նավով՝ նեղուցով։