16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Տեխասի նահանգապետը հրաժարվել է օդանավակայանում դիմավորել Օբամային

ԱՄՆ նահանգների նահանգապետերը, որպես կանոն, նախագահ Բարակ Օբամային դիմավորում են օդանավակայանում, երբ վերջինս այցելում է տվյալ նահանգ:

Տեխաս նահանգի ղեկավար Ռիք Փերին Օսթինի օդանավակայանում չի դիմավորել այդ նահանգ ժամանած ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նահանգապետը դեմ է գնացել ավանդույթին, երբ նահանգի ղեկավարը այցի ժամանակ դիմավորում է երկրի ղեկավարին: Նա ասել է, որ նախագահի հետ կարճ ձեռքսեղմումը ոչ մի կերպ չի կարող օգնել կառուցողական երկխոսության անցկացմանը: Այս մասին նա նշել է Օբամային ուղղված իր նամակում:

Մինչ այդ մամուլում քննարկվում էր երկու պաշտոնյաների հանդիպել-չհանդիպելու հարցը: Բանն այն է, որ նահանգապետը հանդես է գալիս Օբամայի քաղաքականության քննադատությամբ: Փերին համարում է, որ Տեխասի հարավում ազգային անվտանգության հարցում ԱՄՆ-ն այժմ մարդասիրական ճգնաժամի վիճակում է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ