Վանաձորում հիմա էլ կարկուտ է
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հուլիսի 7-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Փանիկ, Անուշավան, Լուսակերտ, Գետափ, Այգեբաց, Սպանդարյան, Ջրառատ գյուղերում, իսկ Ղարիբջանյան գյուղում քանդվել է տան տանիք:
Կարկուտ է տեղացել նաեւ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, ինչի հետեւանքով ջուրը լցվել է հարակից տները եւ արգելափակվել են ավտոմեքենաներ: