15 Մարտի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանը հերթական անգամ վիրավորված է Google Map-ից

Ադրբեջանում կրկին ’’դժգոհ’’ են միջազգային Google որոնողական համակարգի քարտեզներից: Այս անգամ պատճառը հայկական տեղանունների օգտագործումն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի նշումներում:

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ բազմիցս է գրել Google Maps-ին ’’սխալների’’ վերաբերյալ, սակայն ծառայությունը մինչ օրս չի շտկել սխալներից ոչ մեկը, գրում է Day.az-ը:

Ինչպես գրում է կայքը, ’’կոպիտ սխալը’’, որ հայտնաբերվել է Google Maps-ում, ’’Ադրբեջանի գրավյալ տարածքների’’, իսկ իրականում ազատագրված տարածքներում, բնակավայրերի համար նաև հայկական տեղանունների օգտագործումն է:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ադրբեջանական մամուլում հերթական հիստերիան էր սկսվել միջազգային որոնողական Google համակարգի քարտեզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված է հենց այդպես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Բնականաբար, դա Բաքվի ծայրահեղ վրդովմունքն է առաջացրել, որտեղ արդեն շտապել են դա անվանել Google-ի ‘’հերթական սադրանքը’’ Ադրբեջանի դեմ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ