Կիսելյովի դեմ քրեական գործ է հարուցվել
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/detail_e05757f6_1404549587.jpg)
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը քրեական գործ է վարում ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի նկատմամբ` ահաբեկչության ֆինանսավորման և ահաբեկչական կազմավորումներին աջակցելու գործով: Այս մասին գրված է Газета.ru կայքում:
Ուկրաինայի Անվտանգության ծառայության պետը ասել է.’’Ուկրաինայում ահաբեկչության կազմակերպիչներն ու ֆինանսավորողներն այսօր ո´չ միայն կասկածյալ են հանդիսանում, այլև՝ նրանց նկատմամբ, այդ թվում` տվյալ տեղեկատվական գործակալության ղեկավարի նկատմամբ, հետաքննություն է անցկացվում` ահաբեկչության ֆինանսավորման և ահաբեկչական գործունեությանը աջակցելու մասին հոդվածով’’:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովը հայտնվել էր Եվրամիության պատժամիջոցների ցուցակում՝ կապված Ղրիմի իրադարձությունների հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուս ժողովրդի հետ ’’ուղիղ գծերից’’ մեկի ժամանակ նա իր անհանգստությունն էր հայտնել այն հարցով, թե Արևմուտքը ‘’երկիրը շրջանակի մեջ է վերցրել’’: