Այս պահին Այգեպար գյուղի դիրքը ամենավտանգավորն է /վիդեո/
Վերջին ամիսներին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ավելի քան 5 գյուղերի ուղղությամբ չեն դադարում դիպուկահարների կրակահերթերը: Այս պահին Այգեպար գյուղի դիրքը ամենավտանգավորն է: Սա Այգեպարի մանկապարտեզն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս երեխաների կյանքը ամեն վայրկյան վտանգված է: ”Այո” հիմնադրամն Այգեպարում պաշտպանիչ պատի կառուցման դրամահավաք է նախաձեռնել: Չդադարող կրակոցների պայմաններում ամեն վայրկյանը որոշիչ է: Ձեր հանգանակությունը հետևյալ հաշվեհամարներին կարող է կյանքեր փրկել: