18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԵԽԽՎ-ում Ալիևի ելույթն ընթացել է բողոքի ակցիաներով

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթն ընթացել է բողոքի ակցիայով, որն անցկացրել են եվրոպաբնակ ադրբեջանցիները: Գրված է azadliq.info կայքում:

Ալիևի ելույթն սկսվելուց անմիջապես հետո Եվրոպայում բնակվող ադրբեջանցիները  “Ազատություն քաղբանտարկյալներին» բովանդակությամբ երկար պաստառ են պարզել: Նրանց հագին եղել են Ադրբեջանում քաղբանտարկյալների դիմանկարներով կարմիր շապիկներ և բերանները փակված է եղել սև շորերով:

Ակցիան կազմակերպել է խոսքի ազատության «Լրագրողներն առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը:

Աղբյուրի խոսքով` կազմակերպությունը դրանով ցանկանում է ուշադրության հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների, ինչպես նաև`խոսքի և մամուլի ազատության բնագավառում տիրող ծանր վիճակը վրա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ