18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մոմ ենք վառում ամեն անցնելուց, որ այս ճանապարհն էլ անցանք /վիդեո/

Գրետա Խաչատրյանն, արդեն 16 տարի է, աշխատում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի դպրոցում: ՛՛Գյուղում խնդիրները շատ-շատ են, ժողովուրդն ահավոր վիճակի մեջ է՛՛,-ասում է նա:

Տիկին Գրետան պատմում է, որ իրենց գյուղն ամենամոտիկն է գտնվում սահմանին, մյուս սահմանամերձ գյուղերի հետ չի կարելի համեմատել: ՛՛Ահ ու վախով ենք ապրում, երբ կրակոց է լինում, ամեն մի ընտանիք իր ապաստարանի մեջ է մտնում: 

Բայց չենք փախնում, միայն այն ժամանակ կարող է փախնենք, երբ տեսնենք, որ թուրքը մտնում է գյուղ, բայց մենք մինչև վերջ էլ մնում ենք՛՛,-վստահեցնում է նա: 

Ինչպես յուրաքանչյուր սահմանամերձ գյուղիչ բնակիչ, մեր զրուցակիցն էլ առաջին հերթին Աստծուց խաղաղություն է ցանկանում, Կառավարությունից ու իշխանունությունից էլ՝ ուշադրություն: ՛՛Մոմ ենք վառում ամեն անցնելուց, որ այս ճանապարհն էլ անցանք՛՛:

Դժգոհությունը ոչ միայն խաղաղության բացակայությունից է,այլև ուսուցիչների աշխատավարձից՝ ցածր է:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ