Մայրը 15-ամյա աղջկան ծեծի է ենթարկել, դանակի սպառնալիքի տակ ստիպել` մարմնավաճառությամբ զբաղվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում ծնողի կողմից երեխայի նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու փաստով:
Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, նշված տարածքի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 15-ամյա Հ. Ա.-ի մայրը երեխային ծեծում է և դանակով սպառնացել ու ստիպում է, որպեսզի երեխան զբաղվի մարմնամավաճառությամբ, իսկ երեխան կարողացել է տանից դիմել փախուստի: Տարածքի ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում նշված մարզի անասնագոմերից մեկում մայրը՝ 42-ամյա Մ. Ա.-ն, իր ամուսնու՝ 59-ամյա Հ. Ղ.-ի հետ վիճաբանել են, ապա հարվածել աղջկան, ով դեմքի շրջանում ֆիզիկական ցավ է ստացել:
Ոստիկանները հայտնաբերել են երեխային, որը գտնվում է ապահով ձեռքերում և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նշված տարածքի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան սովորում է հանրապետությունում գործող կրթահամալիներից մեկի 10-րդ դասարանում: