Քեսաբը վերակենդանանում է

Ըստ Սիրիական պետական հեռուստատեսության, բանակի ականազերծման մասնագետների խումբը արդեն սկսել է Քեսաբի և շրջակա բնակավայրերի, ահաբեկիչների կողմից դրված, ականների և այլ պայթուցիկ սարքերի չեզոքացման աշխատանքը: Այս մասին գրում է Asbarez.com կայքը:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին սիրիական բանակը ամբողջությամբ ազատագրել էր Քեսաբ քաղաքը և Թուրքիայի հետ սահմանը նրանց հսկողության տակ է:
Զինյալ խմբավորումները նահանջել են Քեսաբից, սակայն թուրքական ուժերը փակել են դեպի Թուրքիա նրանց ճանապարհը: Ստիպված զինյալները շարժվել են արևելքի ուղղությամբ` դեպի Իտլիպի գյուղական շրջաններ:
Սիրիական բանակի հրամանատարությունը հրապարակեց հաղորդագրություն, որում մասնավորապես նշվում էր. ”Քեսաբ քաղաքի ապահովությունն ու անվտանգությունը վերականգնված է”: