16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Սյունիքի մարզպետը հրավիրվել է Կանադա /ֆոտո/

Հունիսի 11-ին, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սյունիքի մարզպետարանում, ընդունել է  “Դանդի ՓրիշսՄեթալս” կորպորացիայի նախագահ,գլխավոր տնօրեն Ռիկ Հաուսին եւ “Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին: Սյունիքի մարզպետը ողջունելով հյուրերին պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակից լինել ընկերության աշխատանքներին եւ ծրագրերին: Վահե Հակոբյանը կարեւորել է նաեւ ընկերության սոցիալական, կորպորատիվ պատասխանատվությունը, որի շրջանակներում մարզկենտրոն Կապանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին մեկտեղել ջանքերը մարզկենտրոնում՝ առկա խնդիրները լուծելու համար: Ռիկ Հաուսը շնորհակալություն հայտնեց ընդունելության եւ ընկերության աշխատանքներին աջակից լինելու համար եւ Սյունիքի մարզպետին հրավիրեց այցելել Կանադա կորպորացիայի աշխատանքներին ծանոթանալու, հայ համայնքին հանդիպելու եւ մարզի բիզնես հնարավորությունները ներդրող շրջանակներին ներկայացնելու համար:

Առաջարկը Վահե Հակոբյանը ընդունել է:

Նույն օրը  Ռիկ Հաուսը եւ Հրաչ Ջաբրայանը եղան Կապանի մի այն մանկապարտեզներում, որտեղ ընկերությունը զգալի ներդրումներ է իրականացրել: 
Ռիկ Հաուսը բավականաչափ տպավորված էր նախակրթարաններում կատարված աշխատանքներով եւ ակնհայտ բարեփոխումներով:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ