Վարչապետը ճիշտ պատկերացում չունի պատմական անցյալի, Հայ Առաքելական Եկեղեցու դերի, նրա օծյալի, կամ Առաջնորդի մասին
Վարչապետը ճիշտ պատկերացում չունի պատմական անցյալի, Հայ Առաքելական Եկեղեցու դերի, նրա օծյալի, կամ Առաջնորդի մասին … Ցավում եմ, որ նա չունի ՃԻՇՏ խորհրդատու, որ կրակին յուղ չլցնի…
Եկեղեցին համեմատում է մամուլի, դատական համակարգի հետ… Նշենք, որ սա մի դեպք է, երբ Հայաստանի առաջին դեմքը խոսում է եկեղեցականներին «ծնկի բերելու» մասին…
Հոգևորականը Աստվածատեսակ այր է, Տիրոջ դեսպան, նրա վկան Աստված է, իսկ օծության ուժը չես գտնի ոչ մի տեղ … Պատմության մեջ դեռ ոչ ոք չի կարողացել ՀԱՅ հոգևորականին ծնկի բերել…
«Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին»:
Խրիմյան Հայրիկ.
16 Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, եւ ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում, եւ ով որ ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում, եւ ով որ ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց:
Ղուկաս 10.16
Հ.Գ. Վարչապետը պատերազմ է հայտարարել եկեղեցու դեմ: Հարկ է, ուրեմն մեզ, առավել հագնել Քրիստոսի հովանին, որ նախապես է հաղթել աշխարհին: Ծույլ չլինենք, բարեկամնե’ր, պահեցող և աղոթող լինենք և սիրենք միմյանց` հանուն մեր արժանապատիվ սուրբ հավատի և հայրենյայց փրկության:
Ամե’ն:
Մ.Ա. Ոսկանյան