25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սորոսի ֆոնդը 100 000 դոլարով ավելացրել է Սաքունցին տված դրամաշնորհը․Antifake

«Սորոսի հիմնադրամի և վերջինիս կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում բավականին վիճահարույց է։ Հանրությունը այս կազմակերպություններին մեղադրում է տարիներ շարունակ ահռելի չափերով դրամաշնորհներ ստանալու մեջ, որոնք վերջիններս ծառայեցրել են ոչ թե իրենց հռչակած մարդու իրավունքների պաշտպանության և այլ բարի նպատակների համար, այլ պետական ինստիտուտները խարխլելու, ահաբեկիչներին աջակցելու, երկրում խժդժություններ առաջացանելու համար։ Հանրությունը վերջիններիս որակում է «կեղծ քաղհասարակություն» անվամբ։

Սորոսի հիմնադրամից ահռելի չափերի դրամաշնորհներ ստացած կազմակերպություններից մեկն էլ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակն է, որի նախագահը Արթուր Սաքունցն է։

Այսպես, ՀՔԱՎ-ը` նախագահ Արթուր Սաքունցի գլխավորությամբ, ԲՀՀ հայաստանյան գրասենյակից դրամաշնորհներ է ստացել սկսած 2006 թվականից, և մինչ օրս այդ կառույցից ստացած դրամաշնորhների չափը կազմում է ավելի քան 1.100.000 դոլար։ Բացի այդ, նույն հիմնադրամից այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար ՀՔԱՎ-ը ստացել է 82.300 դոլարի դրամաշնորհ, իսկ ՀՔԱՎ Սպիտակի մասնաճյուղը ստացել է 9.070 դոլարի դրամաշնորհ։

ՀՔԱՎ-ը այս տարվա հունվարի 7-ին 130.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ էր ստացել Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակից։

Դրամաշնորհի մասին տեղեկությունը հասանելի է «ԲՀՀ-Հայաստան»-ի պաշտոնական՝ osf.am կայքում, որի «grants list» բաժնում դրամաշնորհը թվագրվում է 20009 համարով։

Դրամաշնորհի տրամադրման նպատակի մեջ նշվում է, որ «ծրագրի նպատակն է ավելացնել խոցելի խմբերի՝ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը՝ զարգացնելով քաղաքացիական վերահսկողական մեխանիզմները՝ հետագա խախտումներն ու չարաշահումները կանխելու համար, ինչպես նաև բարձրացնելով հասարակության գիտակցությունը մարդու իրավունքների արժեքների և խաղաղության կառուցման հարցերի հետ կապված։

Մինչդեռ, նկատում ենք, որ դեռևս հունվարին տրամադրված դրամաշնորհի չափը osf.am կայքում փոփոխվել է՝ 130.000 ԱՄՆ դոլարից դառնալով 220.900 ԱՄՆ դոլար՝ մնալով նույն՝ 20009 համարի ներքո։

Հասկանալու համար, թե ինչու է Սորոսի հիմնադրամը գրեթե 100.000 դոլարով ավելացրել Արթուր Սաքունցի ղեկավարած կառույցի դրամաշնորհի չափը, ուսումնասիրեցինք նաև ՀՔԱՎ-ի պաշտոնական կայքը, որտեղ մարտ ամսին տեղադրված տեղեկության մեջ նշվում է, որ 2019 թվականի հունվարի 1-ից 2019 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար ՀՔԱՎ-ը «ԲՀՀ-Հայաստան»-ից ստացել է 210.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

Որպես ծրագրի վերջնանպատակ` սահմանվում է՝ բարձրացնել խոցելի խմբերի մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը ՀՀ-ում: Այսինքն, խոսքը նույն դրամաշնորհի մասին է, որը տեղադրված է osf.am-ում։

Սակայն ՀՔԱՎ-ի կայքում 130.000 դոլարից 220.900 դոլար դարձած դրամաշնորն էլ «դարձել է» 210.000 ԱՄՆ դոլար։ 10.900 ԱՄՆ դոլարը (ավելի քան 5 միլիոն դրամ) այդքան էլ փոքր գումար չէ «տեխնիկական վրիպակ» թույլ տալու համար։

Ինչևէ, փորձեցինք հասկանալ նաև, թե մինչ օրս ինչ ծրագրեր է իրականացրել կազմակերպությունը Սորոսի հիմնադրամից ստացած դրամաշնորհի շրջանակներում։ Սակայն կայքի ուսումնասիրությունից անհայտ է, թե որ միջոցառումը որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում է իրականացվել, ուստի կթվարկենք կազմակերպության ընդհանուր գործունեության միջոցառումներից՝ «Զինծառայողների և զորակոչիկների իրավունքները և պարտականությունները» թեմայով դասընթացներ, ԼԳԲՏ անձանց իրավունքների թեմայով դասընթաց՝ «Իրավաբանական կլինիկա-2019» ծրագրի մասնակիցների համար, «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության իրականացում 19 համայնքներում, «Բնապահպանություն և մարդու իրավունքներ» խորագրով քառօրյա դասընթաց-քննարկում…

Հաշվի առնելով ծրագրերի բնույթը՝ անհասկանալի է մնում, թե ինչու վերը նշված ծրագրերի իրականացման համար Սորոսի հիմնադրամից տրամադրված 130.000 ԱՄՆ դոլարը բավարար չէր, և ինչի՞ համար էր անհրաժեշտ լրացուցիչ 90.900 ԱՄՆ դոլար։ Անհասկանալի է մնում նաև, թե ՀՔԱՎ-ի կայքում ուր է «անհետանում» Սորոսի ֆոնդից ստացած 10.900 ԱՄՆ դոլարը։

Հաշվի առնելով Արթուր Սաքունցի կողմից Սորոսի հիմնադրամի օրակարգերը քարոզելու ջանասիրությունը, ինչպես նաև Սաքունցի գլխավորած կազմակերպությանը տրամադրվող դրամաշնորհների ահռելի չափը, դրանց անհասկանալի փոփոխություններն ավելացումների տեսքով ու շարունակական աճը` կարելի է ենթադրել, որ հանրության մտահոգությունը տեղին է։ Եվ իսկապես, միամտություն է կարծելը, թե մեկ տարվա կտրվածքով 220.900 ԱՄՆ դոլարի դրամաշնորհը մի քանի ծրագրերի իրականացման համար Սորոսի հիմնադրամի միակ շահն է»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ