23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե մարզպետի հրաժարականի գինը պետք է լինի սպայի ծեծը մարսելը, թույլ չենք տալու. ակցիա՝ ծեծված փոխգնդապետի գործով

ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունենում առերեսում դեպքին մասնակցած սպաների և Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ: Կա մտավախություն, որ փորձ է արվում կոծկել մարզպետի մասնակցությունը միջադեպին, նշում են քաղաքացիները, որոնք արդար քննության պահանջով հավաքվել են ՀՔԾ մուտքի մոտ՝ թույլ չտալու որևէ ճնշում: Նրանք հայտարարում են, որ կսպասեն այնքան ժամանակ, մինչեւ տեղի ունենա առերեսումը: 

Եթե պարոն մարզպետը եթե անմեղ լիներ, դժվար հրաժարական տար: Իսկ եթե պետք է մարզպետի հրաժարականի գինը լինի սպայի ծեծը մարսելը, թույլ չենք տալու: Այս մասին հայտարարեցին ակցիայի մասնակիցները: 

Հիշեցնենք, խոսքը վերաբերում է օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպին, ինչի արդյունքում փոխգնդապետ Արա Մխիթարյանն այսօր կոմայի մեջ է, իսկ ձերբակալվածը մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականն է:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով էլ, ձեռք են բարձրացրել համազգեստով սպայի վրա, այսինքն չեն կարող ասել, թե չեն իմացել, որ Մխիթարյանը սպա է. «Եթե ձեռք են բարձրացնում սպայի վրա, դա ազգի դավաճանություն է, ու դավաճանը պետք է պատասխան տա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ