06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Լիդիան»-ի գործը կկարճվի. քրեական հետապնդման հիմքեր չկան. Հայկ Գրիգորյան

Կառավարության օգոստոսի 15-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ ներկայացնելու Ամուլսարի հարցով փորձագետների խմբի ներկայացրած եզրակացությունը։

ՔԿ նախագահը նշեց, որ առանձնացված է 3 կարևոր կետ.  «Եզրակակացության վերլուծությունը թույլ է տալիս հանգելու, որ՝

  1. Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա,
  2. Ամուլսարի ջրերի և Սևանա լճի ավազանի միջև որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ծավալներում աննշան կլինի։
  3. Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունը Որոտան, Արփա գետերի վրա հնարավոր է լինի, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից առաջարկվող 16 մեղմման միջոցները, այդ ռիսկերը կլինեն կառավարելի»,-ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք, այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացինրը նշել են, որ ներկայացվող տեսակետները փորձաքննության վերաբերյալ մանիպուլյատիվ են եւ որ կառավարությունը մեկ բան ունի անելու՝ արգելել հանքի շահագործումը:

«Ամուլսարը պետք է սար մնա»,- հայտարարել են բողոքի ակցիայի մասնակիցները, որոնց թույլ չեն տվել մուտք գործել կաավարության շենք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ