27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իջևանում խախտվում է օրենքը․ Փաշինյանի հորդորով՝ ընտրությունները հետաձգվել են, պատճառը նրա սասանված հեղինակությունն է. Առավոտ

2015 թվականի սեպտեմբերին Տավուշի մարզում համայնքի ղեկավար են ընտրել Տավուշի մարզի Խաշթառակ (սեպտեմբերի 20-ին) եւ Իջեւան (սեպտեմբերի 13-ին) համայնքներում: Այս համայնքներում հերթական ընտրությունն այս տարի է: ՀՀ ընտրական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է մարզպետը` համայնքի ղեկավարի ավագանու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ,  քան 70 օր առաջ: 

Տավուշի մարզպետը Խաշթառակում ՏԻՄ ընտրությունը նշանակել է սեպտեմբերի 29-ին, իսկ Իջեւանում ընտրության օր չէր նշանակվել, համենայնդեպս, մարզպետարանի կայքում որեւէ տեղեկատվություն Իջեւանում կայանալիք ընտրությունների մասին` չկար: Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առավոտի» հարցմանը, թե ինչո՞ւ Իջեւանում ընտրության օր չի նշանակվել, պատասխանեցին, որ նշանակվել է եւ տեղեկությունը հրապարակված է Իջեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Իջեւանում ընտրության օր է նշանակվել դեկտեմբերի 8-ը: Թե ինչո՞ւ մարզպետարանի կայքում այդ տեղեկությունը չկա, բացատրեցին տեխնիկական խնդիրներով:

Մեր աղբյուրների համաձայն, սակայն, այս հետաձգումը թելադրված է իջեւանցի վարչապետ Նիկոլ Փաշինյանից: 

Հուլիսին Իջեւանում ծառահատումների թեմայով բողոքի ակցիաներից հետո, այստեղ մեծապես սասանվել է Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը: 2011 թվականից Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն առանձնապես մեծ հեղինակություն չունի էլ, իսկ Փաշինյանը մտադիր է քաղաքապետ դարձնել իր ընկեր եւ կնքահայր Հայկ Ղալումյանին՝ նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբորը: Հայկ եւ Վահե եղբայրները գործող քաղաքապետ Վարդանի հեռավոր ազգականներն են: Եթե ընտրությունն անցնի սեպտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն հաղթելու շանս չունի,  դեռ թարմ է «անտառային պատերազմի» հիշողությունը: Ու որոշվել է հետաձգել ՏԻՄ ընտրությունը: Մինչ նոր ընտրությունները նշանակվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Սա իշխանության սցենարն է: Սակայն ակնհայտ է, որ սեպտեմբերի փոխարեն դեկտեմբերին ընտրություն նշանակելը բան չի փոխելու: Մեղմ ասած, քիչ հավանական է, որ երկու ամսում իջեւանցիների հիշողությունից ջնջվեն հուլիսյան բողոքի ակցիաներին առնչվող դրվագները: Այլ խոսքով, Իջեւանում քաղաքապետի ընտրության օրը հետաձգելով եւ օրենք խախտելով, գործող իշխանությունը ոչ մի բանի չի հասնելու եւ ապացուցելու է, որ առաջնորդվում է «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով,  ինչի մասին խոստովանել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: ՀՀԿ-ն իր առաջնորդի շուրթերով հայտարարեց` «ինչքան ուզենք, այնքան կխփենք»: ՔՊ-ն իր պահվածքով խոստովանում է`»ինչպես ուզենք, այնպես կխփենք:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ