23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դաժան մահեր Արարատում․ Վեդիի ծննդատանը մահացել է չծնված երեխան, իսկ ժամեր անց՝ 29-ամյա մայրը

Այսօր, օգոստոսի 2-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես Վեդի քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկվանից Վեդիի ծննդատան մոտ են հավաքվել Վեդի քաղաքի բնակիչներ, ովքեր նշված ծննդատուն էին տեղափոխել Վեդի քաղաքի բնակչուհի 29-ամյա Քնարիկ Մանուկյանին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ք․ Մանուկյանի հարազատներն ասում էին․ «Երեկ Քնարիկին, ով հերթական հղիությունն է ունեցել, առողջ վիճակում բերել ենք էստեղի ծննդատուն, ու ուրախությամբ սպասում էինք, որ պետք է 3-րդ երեխան ծնվեր։

Բժիշկները մեզ ասացին, որ աղջիկն առողջ է, պտուղը նույնպես, և կարող եք հանգիստ սպասել լավ խաբարի։ Ժամը 19-ի սահմաններում մեզ տեղեկացրեցին, որ պտուղը մահացել է։ Բոլորս մնացինք զարմացած։ Երբ ժամեր առաջ մեզ ասում են, թե՛ մայրը, թե՛ պտուղն առողջ են, ու սպասեք լավ խաբարի, իսկ ժամեր անց կարծես սև թուղթ լինեին․ մեզ ասում են՝ պտուղը մահացել է։

 Էլ ավելի ցավ ու զայրույթ ապրեցինք, երբ առանց կեսարյան միջամտության մայրը 2-3 ժամ անց ծննդաբերել է մահացած պտուղը։ Մինչդեռ բազմաթիվ անգամներ լսել ենք, որ եթե պտուղը մահացած է լինում, բժիշկները պարտավոր են առանց հապաղելու կեսարյան եղանակով հեռացնեին։ Մինչդեռ՝ դա մենք էլ էինք պահանջել, սակայն տեղի բժիշկները պնդում էին, որ 3-րդ երեխան է, իր ուժերով կծննդաբերի։ Լուսաբացին էլ ավելի կրկնակի ցավ ու զայրույթ ապրեցինք, երբ իմացանք, փորձել են Քնարիկին վիրահատեն, ու չենք էլ իմանում՝ վիրահատություն տեղի ունցել է, թե ոչ, ասացին, որ նա էլ մահացել։

Նման՝ բժշկին ոչ վայել վերաբերմունքի պատճառով կորցրեցինք Քնարիկին և նրա 3-րդ երեխային»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարազատներն ասում էին․ «Մենք գիտենք, որ մենք մեր վշտով պետք է տապակվենք, բայց պահանջում ենք Կառավարությունից, Առողջապահության նախարարից, որպեսզի հետամուտ լինեն այս դեպքի մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։

 Չորորդ, հինգերորդ դեպքն է։ Եթե նախկին դեպքերով մեղավորները պատժվեին, ապա վստահ ենք, այսօրվա այս ողբերգական դեպքը չէր լինի։ Էլ չենք ասում՝ տեղի ծննդատան որոշ բժիշկների տարիքի մասին՝ մեջները կան 70-80 տարեկաններ, ովքեր հազիվ են աստիճանները բարձրանում։ Ու էդ վիճակով ծնունդ են ընդունում։

Հերացու անվան բժշկական համալսարանը բազմաթիվ որակյալ ու երիտասարդ կադրեր է պատրաստում։ Դժվա՞ր է այդ կադրերով համալրել նման ծննդատները։ Չգիտենք, ուզում ենք հավատալ, որ պատասխանատուները իրոք օբյեկտիվ քննություն կկատարեն։ Հակառակ դեպքում՝ եթե այս ողբերգական դեպքն էլ նախորդների նման ծածկադմփոց անեն, որոշ ժամանակ անց հերթական ողբերգական դեպքի ականատեսը կլինենք։ Թող Քնարիկի և նրա 3-րդ երեխայի մահը վերջինը լինի։ Իսկ դա վերջինը կլինի, եթե, նորից ենք պնդում ու պահանջում՝ օբյեկտիվ քննություն կատարեն»։

Այս պահին ծննդատուն են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները և Ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր տեղում դեպքի վայրի զննություն են կատարում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ