28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը անհատականապես տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից. ադրբեջանցի դիվանագետ

Ամերիկայի ձայնը գրում է.

«Սեւի ու սպիտակի միջեւ կան բազմաթիվ երանգներ», հայտարարել է Վաշինգտոնում անցած քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը՝ պատասխանելով Ադրբեջանում ժողովրդավարության մասին հարցին: Հաջիեւի խոսքով, գնահատականներ տալուց առաջ անհրաժեշտ է հասկանալ աշխարհաքաղաքական իրականությունը, որում գտնվում է Ադրբեջանը.

«Այսպես, ապրելով հիմնականում մահմեդական հասարակության մեջ, ես այնուամենայնիվ ամեն օր առանց որեւէ խտրականության իմ 10 տարեկան դստերը դպրոց եմ տանում եւ նա այլ փոքր աղջիկների հետ միասին դպրոց է այցելում՝ սա է Ադրբեջանի իրականությունը»:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, Հիքմեթ Հաջիեւը նշեց, որ այնքան ժամանակ, քանի դեռ այն կարգավորված չէ, Հայաստանվ մեկուսացված է մնալու.

«Խորհրդային տարիներին Հայաստանի արտաքին կոմունիկացիոն ուղիների 80 տոկոսն անցնում էր Ադրբեջանով եւ մենք կարող ենք այդ դերը կրկին խաղալ»:

Ավելին, ինչպես Վրաստանում, Ադրբեջանը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողն ու հարկատուն: Արժեքը՝ մադրիդյան սկզբունքների կատարումն է, որոնք, ըստ ադրբեջանական դիվանագետի, նախատեսում են Ադրբեջանին մի քանի շրջանի վերադարձ: Ի դեպ, իր ելույթում Հիքմեթ Հաջիեւը կրկնեց բանաձեւ, որը երբեմն օգտագործվում էր Հայաստանի նախկին իշխանությունների կողմից՝ հողեր խաղաղության դիմաց.

«Հիմնականում, ո՞րն է կարգավորման փիլիսոփայությունը, այն հետեւյալն է՝ հող խաղաղության դիմաց, կամ ես կասեի՝ հող բարգավաճման դիմաց»:

Իլհամ Ալիեւի խորհրդականի խոսքով, Հայաստանի նոր կառավարությունը բավարար չափով բարի կամք չի դրսեւորում, մեդալ է հանձնում, Հաջիեւի խոսքով, ադրբեջանցի զինվորին ոչնչացրած հայ զինվորականին, իսկ պաշտոնական Բաքվի կառուցողական դիրքորոշմանն արձագանքում է ղարաբաղյան կողմի հետ բանակցություններ վարելու առաջարկով.

«Սակայն, եթե դուք խոսում եք Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի մասին, մենք անշուշտ ունենք նաեւ ԼՂ-ի ադրբեջանական համայնք, որի թիվը 80,000 մարդ է կազմում: Արդյո՞ք նրանք ունեն իրավունքներ՝ անշուշտ նրանք նույնպես մարդիկ են եւ նույնպես ունեն իրավունքներ»:

Քննարկմանը ներկա հայերը փորձում էին իրենց կողմից հստակեցնել մի շարք հարցեր: Տնտեսագետ Դավիթ Գրիգորյանի խոսքով, մասնավորապես, Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի միակ պահանջը կարող է հիմնված լինել 1920-30-ական թվականների ստալինյան հակահայկական քաղաքականության վրա, որն էլ բերեց Ղարաբաղի փոխանցմանը Ադրբեջանին.

«Այնուհետեւ դուք պարտվեցիք պատերազմում, կորցրեցիք տարածքներ, որոնք ի սկզբանե ձեզ չէին պատկանում»:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչ Արա Մարգարյանը մատնանշեց, որ իր մոտեցումներում երեք հիմնարար սկզբունքներից, պաշտոնական Բաքուն կարեւորում է միայն տարածքային ամբողջականությունը՝ անտեսելով ազգերի ինքնորոշման իրավունքն ու ուժի չկիրառման պահանջը, իսկ Ղարաբաղը ներկայացնող Ռոբերտ Ավետիսյանը հիշեցրեց, որ քառորդ դար առաջ ստորագրված հրադադարի պայմանագրի տակ դրված է նաեւ Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը:

Քննարկումից հետո, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում, պատմելով Նիկոլ Փաշինյանի հետ վարվող բանակցությունների մասին, Հիքմեթ Հաջիեւն ասաց, որ Փաշինյանը անհատականապես տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից.

«Նրանք կառուցել էին իրենց կարիերան հակամարտության վրա եւ պահպանում էին իշխանությունը հակամարտության երկարաձգման հաշվին, իսկ պարոն Փաշինյանը լրագրող է, ով հայ հասարակության այլ ոլորտից է: Հավատացած ենք նաեւ, որ նա ունի նույնքան պատրաստակամություն հակամարտության գործնական կարգավորման համար, որքան ադրբեջանական կողմը»:

Ի դեպ, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթն ընդգծեց իր ելույթում, որ Միացյալ Նահանգների մոտեցումը խարսխված է երեք սկզբունքների վրա՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա.

«Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը համարում է բարձր առաջնահերթություն

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ