06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ղալաթ կանեն, որ տենց բան կանեն, թող հանկարծ չփորձեն, թե չէ լավ չի լինի». մարզերում դժգոհության ալիք է բարձրանում. Փաստ

Համայնքների խոշորացման գործընթացն առաջիկայում նոր փուլ է մտնելու, եւ ՀՀ մի շարք տարածքներում նորից ընթանալու են միավորումներ։ Այս հանգամանքը փոքր համայնքների ղեկավարների շրջանում դժգոհությունների ալիք է առաջացնում, քանի որ այդ կերպ համայնքներն ուղղակի կորցնում են իրենց դեմքը եւ դառնում են մեծ կառույցի մի փոքր դետալ։

Ի դեպ՝ թերթի տեղեկություններով, համայնքապետները վերջին շրջանում ավելի ու ավելի են դժգոհում ընդհանրապես մարզերում տարվող քաղաքականությունից։ Ահա այս իրավիճակի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն առումով, որ հատկապես փոքր համայնքների մի շարք ղեկավարներ բողոքել են եւ սպառնացել ՝ դիմել կոնկրետ քայլերի, անգամ ճանապարհներ փակել։

Այս մասին զեկուցվել է իշխանության պատկան մարմիններին, ինչին հաջորդել է արձագանքը, թե՝ «էդ գյուղապետները ղալաթ կանեն, որ տենց բան կանեն, թող հանկարծ չփորձեն, թե չէ լավ չի լինի»: Այդուամենայնիվ, ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, դժգոհությունները չեն նվազում, հատկապես մարզպետարանների աշխատանքից:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ