22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սուպերնախարար Արայիկ Հարությունյանը սպառնում է փակել 85-ամյա բուհը

Այսօր ԱԺ-ում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով մարզային բուհերի խնդիրներին, խոսել է նաև Շիրակի պետական համալսարանի մասին… Ինչպես և սպասվում էր, Գյումրիում տարածված լուրերն այն մասին, որ նոր իշխանությունները հակված են լուծարել 85-ամյա բուհը և դրա փոխարեն ինչ-որ մուտանտ բուհ ստեղծել ու դրա ղեկավար նաշանակել յուրայիններից մեկին, անհիմն չէին և Արայիկ Հարությունյանն այսօր դրա վերաբերյալ բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել…

«Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում, ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական, այստեղ ակադեմիզմ է, որովհետև ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են իրենց շահերով, եթե այս իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կամ լուծարման կամ միավորումների, որի արդյունքում կձևավորվի խորհուրդ, հարցն այսպես կլուծվի: Այսինքն` իրենք պետք է ջանք գործադրեն, որպեսզի իրավիճակը շտկվի և բարդությունները, որ կան բուհում, կապված չեն ֆինանսական հարցերի հետ, այլ խմբակների՝ միմյանց հետ պայքարի հետ է կապված»,-ասել է պարոն նախախարը…

Նախ շատ վատ է, որ Ա.Հարությունյանը տեղյակ չէ, որ ՇՊՀ-ն կատաստրոֆիկ ֆինանսական վիճակում է, որ ուսումնական տարվա սկզբից բուհի դեկանները ուղղակի վարձահավաքությամբ են զբաղված, քանի որ համալսարանը աշխատավարձեր չի կարող վճարել… Բուհն այնպիսի ֆինանսական վիճակում է, որ որևէ շինարարություն կամ վերանորոգման աշխատանքներ այս ընթացքում ՇՊՀ-ում չի կատարվում…

Ի դեպ, բուհի ծայրահեղ ֆինանսական վիճակի մասին առաջինը բարձրաձայնել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը 2018 թ-ի սեպտեմբերի 1-ին և որոշում ընդունվեց ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ բուհի ֆինանսական վիճակից դուրս գալով` ծախսերի ծավալի կրճատման վերաբերյալ առաջարկների ներկայացմամբ… Նախարարի կողմից նշանակված ռեկտորի ԺՊ-ն հանդիպումների ժամանակ ևս բարձրաձայնում է ՇՊՀ-ի ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակի մասին ու շատ զարմանալի է,որ նախարար Ա.Հարությունյանը բուհի ֆինանսական վիճակի մասին ապատեղեկություններ է տարածում…

Ինչ վերաբերում է բարոյահոգեբանական վիճակին, ապա ՇՊՀ-ում բարոյահոգեբանական վիճակի սարսափելի վատ լինելը պայմանավորված է նախարար Ա. Հարությունյանի կողմից նշանակված ռեկտորի ԺՊ-ով (ով բավական «մոտ» է կանգնած նախարարին), որը չի տիրապետում իր գործառույթներին, չգիտի իր պարտականությունները և իրավունքները…

Ինչ վերաբերում է ՇՊՀ-ում գործող խմբակներին, ապա հենց սուպերնախարար Հարությունյանի կողմից նշանակված ռեկտորի Ժ/Պ-ն է, որ, ի սկզբանե, եղել է նախկին ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի ամենամտերիմներից մեկը՝նրա ֆան-ակումբի ակտիվ անդամներից էր, և որևէ պաշտոն չունենալով երբևէ հանրակրթական և առավելապես բուհական ոլորտում, նույն Մինասյանի թեթև ձեռամբ՝ համալսարանի կանոնադրությունում փոփոխությունների միջոցով պարոն Սերոբյանին մեկ տարվա մեջ նշանակեց դեկան, պրոռեկտոր, իսկ նախարարն էլ ռեկտոր… Բոլոր բուհերում էլ խմբակներ կան, բայց ռեկտորի գլխավոր խնդիրն է բոլորի հետ նորմալ, գործնական և աշխատանքային հարաբերություններ ստեղծելը, այլ ոչ թե նրանցից մի քանիսի հետ սերտ կամ ծածուկ կապը պահպանելն ու հովանավորելը…

Ի դեպ, պատգամավորների հետ հանդիպման ժամանակ պարոն Հարությունյանը հիշել է նաև իր երկու այցը ՇՊՀ ու այն բնութագրել «խայտառակություն»… Այո՛, համաձայն եմ, որ խայտառակություն էր, քանի որ շատ ամոթ էր, երբ նախարարն ինքն է հրավիրում նախկին ռեկտորի ֆան-ակումբի ներկայացուցիչներին բանակցությունների ու ստանում մերժում… Այո՛, հենց այդպես, պարոն նախարարի հրավերը արհամարհված մնաց ու դա բավական երկար քննարկվեց Գյուրիում…

Պարոն Հարությունյանը փորձում է բուհի ապագա լուծարման մեղավոր դարձնել ՇՊՀ-ի աշխատակիցներին…

Գյումրիում վաղուց են խոսում այն մասին, ինչի մասին սուպերնախարար Հարությունյանը հիմա է բարձրաձայնում ու երևի մտածում է, որ այստեղ այդ մասին չգիտեն… Տխրեցնեմ նախարարին և ավելացնեմ, որ Գյումրիում ավելին են խոսում նրա «ծրագրերից», ըստ որի Երվանդ Սերոբյանին միտումնավոր են նշանակել ռեկտորի ԺՊ, որ բուհը կազմալուծի, իսկ նրա փլատակների հիմքերի վրա ձևավորվող բուհի ռեկտոր նշանակվի սուպերնախարար Ա.Հարությունյանի «մտերիմներից» մեկը, որի անունը Գյումրիում ևս շրջանառվում է…

Այն, որ ՇՊՀ-ն բացարձակ չի հետաքրքրում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը շատ վաղուց է պարզ…

Հետհեղափոխական շրջանում երևանյան շատ բուհերում՝ ԵՊՀ, Գյուղակադեմիա, ԵՊԲՀ և այլն ՊՎԾ-ն ստուգումներ է անցկացրել և դրանց արդյունքները հրապարակվել են… Իսկ ՇՊՀ-ում, որտեղ չարաշահումների մասին տվյալները հրապարակվում են 2017 թ-ի աշնանից, ՊՎԾ-ն մտադրություններ էլ չունի մտնել…

ՇՊՀ ռեկտորի ընտրությունների երկու անգամ տապալելը ևս ծրագրված էր. այն ձեռնտու էր և՛ Սահակ Մինասյանին, ով այդպիսով «ջրից չոր դուրս կգա», քանի որ ստուգումներ չեն իրականացվի և նախարարությանը՝ ով իր վաղուց ծրագրված դավադրությունը կյանքի կկոչի և կվերացնի ՇՊՀ-ն …

Հ.Գ. Շիրակի պետհամալսարանի լուծարումը դավաճանություն է… Թայֆաբազությունը և հովանավորչությունը չպետք է պատճառ դառնան, որ 85-ամյա բուհը լուծարվի…»։

Գագիկ Համբարյան

Քաղաքագետ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ