23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դեղին քարտ երիտասարդ իշխանություններին. Հրապարակ

ՏԻՄ ընտրությունները, որոնք վերջին օրերին զբաղեցնում էին հասարակության ակտիվ զանգվածին, ավարտվեցին՝ բուռն ուրախություն պարգեւելով ոմանց եւ անհուն տխրություն՝ ուրիշների։ Ի՞նչ զգացումներ ունենք մենք՝ որեւէ ճամբարին չհարող ՀՀ քաղաքացիներս։

Անշուշտ, շատ ուրախ ենք, որ իշխանությունն այնքան պարկեշտ է, որ չի միջամտում բուն քվեարկության պրոցեսին, մյուս քրեաիրավական, մարզպետի կողմից ձեռնարկված միջամտությունների վրա, ելնելով ընտրությունների արդյունքներից, մեծահոգաբար աչք ենք փակում՝ արձանագրելով միայն դրականը։ Ուրախ ենք, որ աբովյանցին իրեն բավականին պինդ ու վստահ պահեց՝ չենթարկվելով ճնշումների, համենայնդեպս՝ գործող քաղաքապետի օգտին տրված քվեների քանակը դրա մասին է խոսում։

Ուրախ ենք նաեւ, որ լավն ու վատն իրարից զատող, աշխատող քաղաքապետի ջանքերը գնահատող հասարակություն է ձեւավորվում, որը, ճիշտ է՝ առայժմ առաջնորդվում է «փորձված թանն անփորձ մածունից լավ է» կարգախոսով, բայց նաեւ դեղին քարտ է ցույց տալիս երիտասարդ իշխանություններին՝ անվստահություն հայտնելով նրա կադրերին։ Ուրախ ենք նաեւ, որ տեղական համայնքների բնակիչները կուլ չտվեցին իշխանությունների մատուցած խայծը եւ հասկացան, որ ՏԻՄ ընտրությունները բարձր իշխանության ընտրություն չեն եւ ոչ էլ՝ ներկուսակցական «ռազբորկաների» տեղ։

Գիտակցեցին, որ ՏԻՄ ղեկավար ընտրելը չի նշանակում ընտրել Նիկոլ Փաշինյանին, եւ սխալ է Փաշինյանը, երբ ՏԻՄ ընտրությունները վերածում է իր եւ իր կուսակցության հանդեպ վստահության հանրաքվեի։ Այսինքն՝ մարդիկ եթե անգամ, մեծ հաշվով, դժգոհ չեն իշխանություններից, ապա դժգոհ են հանրությունը յուրայինների եւ օտարների բաժանելու գործելաոճից։ Եվ իրենց վերաբերմունքը նաեւ իշխանական թեկնածուներին դեմ քվեարկելով են դրսեւորում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ