23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«ՎԵՏՕ»-ն սկսում է ակցիաների շարք՝ միտված «Սորոսի հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի փակմանը. Նարեկ Մալյան

Հարգելի հայրենակիցներ,

«Սորոսի հիմնադրամ»-ը («Բաց հասարակությունների հիմնադրամ») մեր պետության ներսում իրականացնում է պետականաքանդ գործունեություն: Տարիներ շարունակ հիմնադրամը հավաքագրել և ֆինանսավորել է ապազգային ու հակապետական մտածողությամբ մարդկանց՝ ստեղծելով արտասահմանյան գործակալական ցանց: Այս սինդիկատի փողերով և ջանքերով հերոսացրել են մարդասպաններին, ծանր հանցագործներին, հետևողականորեն վարկաբեկել պետության հիմնասյուները՝ իրավական, կրթական համակարգերը, ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը, Հայ առաքելական եկեղեցին՝ նպատակ ունենալով քանդել մեր պետականության հիմքերը, ոչնչացնել արժեհամակարգային խարիսխները:

Ամբողջ աշխարհում Սորոսի սինդիկատի դեմ իրենց բացասական վերաբերմունքն են հայտնել խոշորագույն երկրների ղեկավարները և քաղաքական ուժերը: Հիմնադրամն իր պետականաքանդ գործունեության համար արգելված է մի շարք երկրներում՝ Հունգարիա, Իսրայել, Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս սինդիկատի գործունեությունն օրենսդրությամբ խիստ սահմանափակված է:

Սորոսականներն իրենց գործունեությունն այսօր կենտրոնացրել են Հայաստանի Հանրապետության ներսում՝ հանրության շրջանում ատելության և անվստահության տարածման և խորացման ուղղությամբ: Նրանց վերջնական նպատակը մեր երկրի քաղաքացիների միջև բախումներ և քաղաքացիական պատերազմ հրահրելն է:

«Սորոսի հիմնադրամ»-ը մեր երկրում իր ազդեցության տակ է պահում մի շարք ԶԼՄ-ներ՝ ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորելու միջոցով: Սորոսի սինդիկատից տարիներ շարունակ վճարված արտաքին ազդեցության գործակալներն այսօր Ազգային ժողովում պատկառելի ներկայացվածություն ունեն: Կառավարության կազմում նրանց քանակն ու աստիճանը սարսափելի է:

Այդ բոլոր մարդիկ միայն մեկ տեր ունեն: Այդ տերը Ջորջ Սորոսն է, ում ներկայացուցչի՝ Լարիսա Մինասյանի տրված հրահանգներն անվերապահորեն և առանց քննարկման ի կատար են ածում: ՀՀ որևէ քաղաքական ուժ կամ պաշտոնյա որևէ ազդեցություն չունի այդ մարդկանց որոշումների և գործունեության վրա: Արտաքին ազդեցության գործակալական ցանցը մոլախոտի նման պարուրում և ոչնչացնում է ցանկացած առողջ ծիլ: Իրավիճակն աղետալի է, հապաղումը՝ կործանարար:

Հաշվի առնելով վտանգի լրջությունը՝ հայտնում ենք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը սկսում է ակցիաների շարք՝ միտված «Սորոսի հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի փակմանը: Բոլոր այն մարդիկ, կառույցները, որոնք չեն ցանկանում հանձնել մեր երկիրն ազգակործան, պետականաքանդ հիմնադրամին և ունեն ցանկություն միանալու «ՎԵՏՕ»-ի թիմին, կարող են կապ հաստատել մեզ հետ:

Տեղեկացնում ենք նաև, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ակցիաների, գործողությունների իրավական ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

Հարգանքով՝
«ՎԵՏՕ» Հասարակական-քաղաքական շարժման
հիմնադիր Նարեկ Մալյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ