23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որտեղի՞ց է Փաշինյանը ջոկել

Այսօր Երեւանի ավագանին ի դեմս իշխանական մեծամասնության՝ «Իմ Քայլի», մերժեց Երեւանի Մովսես Խորենացու եւ Մաշտոցի պողոտան համապատասխանաբար Սուրբ Մովսես Խորենացի, Սուրբ եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց անուններով անվանափոխելու վերաբերյալ նախագծերը:

Բավաանին ուշագրավ դիսկուրս է տեղի ունեցել իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների միջեւ : Օրինակ՝ իմքայլական Իզաբելլա Աբգարյանը նշել է, ե գուցե 100 տարի հետո Խորենացին կամ Մաշտոցը սուրբ չհամարվեն:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն ասել է. «Ուզում եմ ասել, որ ինձ համար էական չէր՝ այդ փողոցները կանվանափոխվեին Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ այլն:  Բայց ինձ ապշեցնում է, որ նման դիմադրության ենք հանդիպում մի հարցի վերաբերյալ, որոնց սուրբ լինելու հարցն ընդհանրապես քննարկման թեմա չէ: Եթե կան մարդիկ, որ կասկածի տակ են դնում, որ 50 կամ 100 տարի հետո կարելի է կասկածել, որ Մեսրոպ Մաշտոցը սուրբ է կամ Խորենացին սուրբ է, ուրեմն՝ մեր երկիրը ապագա չունի: Հազարամյակներով, հարյուրամյակներով այդ մարդիկ մեր հայապահպանության խնդիրն են լուծել,  լեզվի խնդիրն են լուծել: Եվ եթե այսօր ազգը գոյութուն ունի, ապա այդ մարդկանց շնորհիվ է եւ այսօր նման կարծիքներ արտահայտելը հենց սրբապղծություն է»:

Եզրափակելով խոսքը՝ Լ. Սարգսյանը մի դիտողություն էլ արեց. «Նայել եմ «Իմ քայլը» խմբակցության անդամների արտահայտած կարծիքները եւ, կներեք, չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց ինձ ապշեցնում է, թե մարդիկ ինչպես կարող են այդքան ոչ տրամաբանված կարծիքներ հայտնել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ