16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թեժ պայքար Գորիսում. առաջադրվել է նաեւ Ավետիք Բուդաղյանի եղբայրը

Հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրությունները թեժ են լինելու: Այստեղ առաջադրվել են 4 թեկնածու . անկուսակցականներ՝ “Գորիսի Գամմա” ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը,  եւ “Շանի”  ՍՊԸ տնօրեն, Գորիս քաղաքի ավագանու անդամ Հրայր Յոլյանը, ՀՀԿ-ականներ՝ “Վարարակն” ՍՊԸ տնօրեն Արա Բուդաղյանը եւ “Հայջրմուղկոյուղու” Գորիսի տեղամասի պետ Վաչագան  Ադունցը: Վերջինիս առաջադրել է ՀՀԿ-ն:

Արա Բուդաղյանը անցած տարի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է: Հիշեցնենք, Բուդաղյան եղբայրներից մեկն էլ` Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Կալանավորվել էին Սուրիկ Խաչատրյանի որդին եւ թիկնապահը, սակայն գործը կարճվեց:

Ըստ որոշ տեղեկությունների, թեկնածուները հնարավոր է համախմբվեն եւ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի դեմ պայքարի մեկ միասնական թեկնածու: Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը, ըստ մեր տեղեկությունների, բանակցում են:

Նշենք, որ թեկնածուները կգրանցվեն մինչեւ մայիսի 14-ը: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 21-ից:

Գորիսում խոսում են որ այս ամառ էլի արյունահեղություն կլինի քաղաքում: “Անցած ատրի հունիսի 1-ին էր, էս անգամ հունիսի 8-ին կլինի, հինչ ըն օզում մըզնից, խի չի նախկինը նահանջում”,-հարցնում են  գորիսեցիները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ