16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կոսմետիկան` չբերության պատճառ

Գիտնականները մի շարք հետազոտություններ են իրականացրել` պարզելու, թե կոսմետիկան ինչ ազդեցություն է ունենում  մարդու օրգանիզմի վրա եւ եկել են եզրակացության, որ կոսմետիկ միջոցներն այնքան վտանգավոր են, որ կարող են հանգեցնել անպտղության եւ այլ լուրջ հիվանդությունների, այդ թվում` ալերգիայի եւ սրտանոթային հիվանդությունների: Նման լուրջ հետեւանքների պատճառը կոսմետիկ միջոցներում պարունակվող քիմիական նյութերն են:

Վերոնշյալ հետեւանքներում չկա ոչինչ զարմանալի, եթե հաշվի առնենք` ինչից է կազմված ժամանակակից կոսմետիկան: Խոսքը կապարի, կադմիումի, տրիկլոզանի եւ այլ վտանգավոր նյութերի մասին է: Վերջինս, ունենալով կոնսերվանտի հատկություններ, նպաստոււմ է հորմոնալ ֆոնի խախտմանը: Դրա արդյունքում էլ մկանային զանգվածը նվազում է եւ ավելանում են տղամարդկային հորմոնները: Դա կարող է հանգեցնել խնդիրների` կապված  մազերի հետ, հնարավոր է դաշտանային ցիկլի խախտում եւ ամենավտանգավորը` անպտղություն:

Հետեւյալ եզրակացություններն արվել են կրծողների վրա կատարած հետազոտության արդյունքում: Սակայն կոսմետիկա արտադրողները չեն շտապում փոխել կոսմետիկ միջոցների բաղադրությունը: Դատելով ամեն ինչից` նրանք սպասում են պաշտոնական արգելքի, իսկ դա հավանաբար շուտ չի լինի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ