Կոնչիտա Վուրստը խոստովանել է, որ վաղուց ամուսնացած է /ֆոտո/
“Եվրատեսիլ 2014”-ին Ավստրիայի էքսցենտրիկ ներկայացուցիչ 25-ամյա Կոնչիտա Վուրստը մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը կարմիր գորգին հայտնվել է մարմինը գրկող ճերմակ զգեստով, որը շատերը հարսանեկան զգեստի են նմանեցրել: Super.ru-ին տված բացառիկ հարցազրույցում Վուրստը խոստովանել է, որ արդեն ամուսնացած է եւ ամուսնական մատանին է ցուցադրել:
“Այս զգեստը հատուկ ինձ համար են կարել: Սպիտակաձյունիկի զգեստի նման է, այնպես չէ՞: Ես այն ստացել եմ Ավստրիայի հայտնի դիզայներներից մեկից: Չգիտեմ, թե ինչու է հենց սա ընտրել, բայց ինձ դուր է գալիս: Ամուսնանալ չեմ ուզում, քանի որ արդեն ամուսնացած եմ”,- ասել է Կոնչիտան, գրում է Super.ru-ն:
Սակայն մորուքավոր երգչուհու խորհրդավոր ընտրյալի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: