Ռազմաբազայի պայթյունի հետեւանքով 10 մարդ է մահացել /վիդեո/
Զաբայկալյեում նախօրեին ռազմաբազա է պայթել` ռազմական պարագաներով, ինչի արդյունքում կան զոհեր: Մահացել է զորամասի ղեկավարն ու կրակը մարել փորձող գյուղացիներից: Արդյունքում նախնական տվյալներով 10 հոգի է մահացել, 11 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, գրում է РИА Новости-ն:
Պայթյունի հետեւանքով վնասվել են նաեւ մոտակայքում գտնվող գյուղի տները:
Պայթյունի եւ մարդկանց զոհվելու փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել, ոստիկաննությունն այժմ փորձում է ճշտել պայթյունի պատճառը: