07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Վանաձորը կունենա պետական համալսարան

”Վաղը ՀՀ Կառավարության նիստում կքննարկվի Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հենքի վրա Վանաձորի պետական համալսարան ստեղծելու հարցը”,-Facebook-յան հանրագրում տեղեկացրել է ԿԳՆ Արմեն Աշոտյանն ու հավելել.

՛՛Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է բուհի առջև դրված նոր խնդիրներով և նպատակներով: Ինստիտուտը այսօր մասնագետներ է պատրաստում ոչ միայն մանկավարժական, նաև այլ ուղղություններով (թարգմանչական գործ, դեղագործական քիմիա, լրագրություն, սոցիալական աշխատանք, կառավարում և այլն):

ԲՈՒՀ-ի անվանափոխությունը նոր հեռանկարներ կարող է բացել մարզի և քաղաքի հետագա զարգացման համար՝ առավել լայն սպասարկելով տարածաշրջանի տնտեսական և սոցիալական խնդիրները:

Համալսարանի գաղափարն իր բովանդակությամբ ենթադրում է գիտական հետազոտությունների, ստեղծագործական աշխատանքների և դասավանդման սերտ զուգակցման, ինչպես նաև՝ վերջիններիս մեջ սովորողների ներգրավման նոր, ավելի բարձր մակարդակ և հետևաբար ներառում է տարածաշրջանի համար գիտական և մշակութային կենտրոնի գործառույթներ՛՛:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ