13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Պատմական օրն այսօր է, ոչ թե ապրիլի վերջին շաբաթը /տեսանյութ/

Մարտի 26-ը պատմական օր է մեր նորագույն պատմության և, մասնավորապես, Արցախյան հերոսամարտի քրոնիկոնում:

1992թ. մարտի 26-ին, ԼՂՀ անվտանգության և պաշտպանության ապահովման, անհետաձգելի միջոցառումների մշակման և իրագործման համար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Արցախի ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:

Այսպիսով, մարտի 26-ից Արցախում ինքնապաշտպանության ուժերի ղեկավարումը ստանձնում է Պաշտպանության կոմիտեն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և ձեռնամուխ լինում անհետաձգելի միջոցառումների՝ Արցախի անվտանգության ապահովման համար:

1992թ. մայիսի 8-9-ին ազատագրվում է Արցախի պատմական մայրաքաղաք Շուշին:
Մայիսի 17-18-ին՝ Բերդաձորի ենթաշրջանը և Լաչինը:
Լաչինի ազատագրումով ճեղքվում է Արցախի շրջափակումը:

1993թ. գարնանն ազատագրվում է Մարտակերտը:

Ավելին, ազատագրվում է շուրջ 74000 հեկտար տարածք: Ռազմական այս հաջողություններն աննախադեպ էին:
Ժողովուրդների պատմությունը, նախ և առաջ, հաղթանակների և պարտությունների պատմություն է:

Այսօր, արվում է առավելագույնը մոռացության տալու կամ վարկաբեկելու Արցախյան հերոսամարտի իրական առաջնորդների անունները: Բայց պատմությունը դաժան է, նույնիսկ շատ դաժան նրանց նկատմամբ, ովքեր բացի նախկինների վրա ցեխ շպրտելուց, այլ բան չեն արել:

Համոզված եմ՝ պատմությունը փոշու հետ մաքրելու է նրանց անունները, ովքեր ժխտում են նախկին նվաճումներն ու իրենցից առաջ եղած ղեկավարների ձեռքբերումները:

Հ.Գ. Պատմական օրն այսօր է, ոչ թե ապրիլի վերջին շաբաթը:

Գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ