08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արագածոտնի մարզպետին սուլում են․ ընդհարում Դավիթ Գեւորգյանի եւ գյուղացիների միջեւ /տեսանյութ/

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ընդհարում է տեղի ունենում Արագածոտնի մարզպետ  Դավիթ Գևորգյանի և բողոքի ակցիա անող Արագածի բնակիչների միջեւ։

Կադրերում երեւում է, որ գյուղացիները վազքով շրջապատում են մարզպետ Դավիթ Գևորգյանի մեքենան, սուլում, վիրավորական բառեր են ասում, մարզպետը նախ նստում է մեքենան, սակայն բնակիչները թույլ չեն  տալիս, որ մեքենան տեղից շարժվի։ Գեւորգյանի նյարդերը, ըստ երեւույթին, տեղի են տալիս, նա դուրս է գալիս մեքենայից եւ դիմում ինչ-որ մեկին՝ գոռալով «արան դու ես»։ Վեճի եւ աղմուկի մեջ լսվում է նաեւ մարզպետի մեկ այլ արտահայտություն՝ «Ես ասել եմ «գեսի» դեմ եմ աշխատելու, էսօր էլ եմ ասում»։

Հիշեցնենք՝ Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչները մարտի 17-ին փակել էին Երևան-Վանաձոր միջպետական ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Գեղարոտ գետի վրա գործող 2 հէկ-երի աշխատանքը։

Արագածոտնի մարզպետը գնացել էր հանդարտեցնելու ցուցարարներին, եւ տեսանյութից կարելի է դատել, որ նրա միջամտությունը վեճի եւ ընդհարման է հանգեցրել։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ