18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Լավ է եւ վատ է. Արմեն Աշոտյանը՝ Արարատ Միրզոյանին

Լավ է, որ Արարատ Միրզոյանն արձագանքեց իմ առաջակությանը և Ռուսաստանի Դաշնային Խորհրդի լիագումար նիստին խոսեց Սումգայիթի ջարդերի մասին:

Վատ է, որ չխոսեց նաև ադրբեջանական պրոպագանդայի մասին Խոջալուի դեպքերի առնչությամբ:

Լավ է, որ քննադատեց հակահայկական ակցիաների մասին անդրադարձը Ռուսաստանում:

Վատ է, որ հայկական լոբիստական ներուժը չօգտագործվեց ռուսական քաղաքական և մեդիադաշտերում համարժեք պատասխան տալու համար:

Լավ է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսելիս ընդգծվեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Վատ է, որ Հայաստանի նոր ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյան հերթական անգամ խուսափեց հնչեցնելուց այն միտքը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Ասածս, ինչ է: Անկախ ներքաղաքական իրավիճակից, կան բազում ազգային և պետական նշանակության հարցեր, որտեղ համադրված աշխատանքի հրամայական կա:

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ