28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաքուն հիմքեր է նախապատրաստում սահմանային լարվածության նոր ալիք սկսելու համար

Մինչ Հայաստանում զբաղված ենք ներքաղաքական խնդիրներով, Ադրբեջանը նոր ռազմատենչ և ապակառուցողական հայտարարություններով է հանդես գալիս: Արցախին բարձր ինքնավարություն տրամադրելու մասին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությանը հետևեց Real TV-ին տված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազույցը, որում նա հայտարարել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ալիևը հավելել է նաև, որ այժմ աշխարհում իշխող է դառնում ուժի գործոնը՝ «ով ուժեղ է, նա էլ իրավացի է»: Դրանից հետո Ալիևն այցելել է Բեյլագան, որտեղ կենտրոնացած են Ադրբեջանի զինված ուժերի Բարդայի կորպուսի ստորաբաժանումները:

Կարծում եմ՝ պատահական չէ, որ ադրբեջանական կողմը ազդակներ է փոխանցում հենց մյունխենյան անվտանգության համաժողովի նախօրեին, քանի որ համաժողովի շրջանակներում տեղի է ունենալու Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, իսկ դրանից հետո, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, կազմակերպվելու է նաև Փաշինյան-Ալիև հանդիպումը: Ադրբեջանը բանակցություններից առաջ փորձում է մաքսիմալիստական մոտեցում որդեգրել, որպեսզի բանակցությունների սեղանի շուրջ թելադրի իր նախապայմանները: Սակայն մյուս կողմից Բաքուն, գիտակցելով, որ բանակցությունների ժամանակ իրենց չի հաջողվելու միակողմանի զիջումներ կորզել, հիմքեր է նախապատրաստում սահմանային լարվածության նոր ալիք սկսելու համար:

Նարեկ Պողոսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ