Անջելինա Ջոլին կիսվել է իր դիետայով
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին վերջերս զգալիորեն փոխել է իր կենսակերպը: Նա սկսել է ինքնուրույն պատրաստել կերակուրներ եւ այլեւս արգելում է երեխաներին արագ սնունդների հետեւել:
Ներկայումս Ջոլին հատուկ դիետայի է հետեւում, որով կիսվել է նաեւ երկրպագուհիների հետ: Դիետայի գլխավոր սկզբունքը հետեւյալն է: Նախ` պետք է սնվել օրական 6 անգամ, երկու-երեք ժամը մեկ անգամ: Սակայն պետք է քիչ չափաբաժնով ուտել: Հետո պետք է պրոտեիններով հարուստ սնունդ ընդունել` ձուկ, հավ, ընդեղեն եւ այլն: Բացի այդ, պետք է օրական երկու լիտր ջուր խմել:
“Ես միշտ նիհար եմ եղել եւ առանձնապես ոչինչ չեմ արել դրա համար: Հիմա էլ դիետային հետեւում եմ ոչ թե նիհարելու, այլ առողջ լինելու համար”,- ասել է Ջոլին: