Հ1-ով երեկ եթեր հեռարձակված քարոզչական դիվերսիան բոլորովին չի տեղավորվում պետություն-եկեղեցի հարաբերությունների ամրապնդման տրամաբանության մեջ
«Հանուն ինքնիշխության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հ1-ով երեկ եթեր հեռարձակված քարոզչական դիվերսիան բոլորովին չի տեղավորվում պետություն-եկեղեցի հարաբերությունների ամրապնդման տրամաբանության մեջ։
Պետություն-եկեղեցի հարաբերությունների ամրապնդման համար կառավարությունը սկզբի համար առնվազն պետք է․
1. Հեղափոխությունից հետո Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ թե ֆիզիկակական և թե քարոզչական դաշտում ոտնձգություն իրականացրած անձանց արարքին տալ իրավաչափ գնահատական և սկսել համապատասխան իրավական գործընթաց նրանց նկատմամբ։
2․ Հրահանգել Հանրային հեռուստատեսության և ռադիոյի ղեկավարությանը դադարեցնել եկեղեցու դեմ քարոզչական արշավը և եթերում տեղ չտալ միասեռականության սորոսական քարոզիչներին։ Իսկ փետրվարի 10-ին Հ1-ով հեռարձակված հաղորդման համար հեռուստաընկերության ղեկավարությանը և հաղորդման կազմակերպիչներին տալ առնվազն խիստ նախազգուշացում։
3. Սկսել իրավական գործընթաց Հայաստանում <<Բաց հասարակության հիմնադրամներ>> կազմակերպության կամ Սորոսի հիմնադրամի գործունեությանը իրավական գնահատական տալու և գործունեության արգելքի ուղղությամբ, որպես ՀՀ ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող կազմակերպություն»։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ։
Խմբի ղեկավարն է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Անդամները՝ կառավարության ու եկեղեցու ներկայացուցիչներ են։