02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Երբ ես վայր ընկա…

Ընկնելուց ես ջարդվածք ստացա, և ինձ տեղավորեցին «սառը» հիվանդասենյակում։ Այնտեղից դուրս չեն գալիս, այնտեղից վերելակով են դուրս հանում։ Իսկ ես ուզում էի այդ հիվանդասենյակից հեռանալ աստիճաններով։

Ես փորձում էի մտաբերել, թե հանուն ինչի արժե ապրել.

Հանուն արևի՞…

Այն բոլորինն է։

Հանուն գարնա՞ն… Հանուն առաջին ձյա՞ն… Հանուն մայիսմեկյան ամպրոպի՞…
Ես կենդանի մնացի։ Ես հիշեցի քո թարթիչների դողը, երբ դու հպվել էիր այտիս։

Եվ ես գնահատեցի արևը, գարունը, առաջին ձյունը, առաջին մայիսյան ամպրոպը։

Գեթ մեկ անգամ էլ հպվիր իմ այտին:

Լեոնիդ Ենգիբարյան 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ