Հարբած տղամարդը ռումբը կապել է վզին եւ պայթել
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/skoraya_11_1397480544.jpg)
Կեմերովոյում քրեական գործ է հարուցվել պայթյունի փաստի առթիվ, ինչի հետեւանքով մի տղամարդ է տուժվել: Ինչպես պարզվել է, տուժածը պայթուցիկ նյութ է սարքել, այն կապել իր վզին ու դուրս եկել: Ռումբը պայթել է, ինչի արդյունքում 37-ամյա տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:
Պարզվել է, որ միջադեպի պահին տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Այժմ տղամարդուն մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում: