08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մայրը սպանել է 7 նորածինների եւ մարմինները պահել նկուղում

Ամերիկյան Յուտա նահանգի Փլեսանթ-Գրոուվի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ այն բանից հետո, երբ բնակելի տան նկուղում 7 նորածնի դի է հայտնաբերվել, տեղեկացնում է  Fox News-ը:

Ձերբակալվածը  39-ամյա Մեգան Հանթսմենն է, ով կասկածվում է 1996-2006թթ.-ին լույս աշխարհ եկած երեխաներին սպանելու մեջ: Նա ավելի վաղ բնակվել է այդ տանը։ Ըստ նախնական տեղեկությունների` հենց նա է լույս աշխարհ բերել այդ երեխաներին:

Ոստիկաններից մեկն ասել է, որ կնոջ ազգականներից մեկն ավտոտնակը մաքրելիս կասկածելի տուփ է գտել։ Երբ բացել է այն, հայտնաբերել է երեխայի մարմին: Նա դիմել է ոստիկանություն, ովքեր էլ խուզարկել են տունն ու ընդհանուր առմամբ 7 տուփ են գտել, որոնց մեջ նորածնի մարմիններ են եղել։

Հայտնի է դարձել, որ կինը 6 երեխա ունի: Նա այդ տունը լքել է այն ժամանակ, երբ բաժանվել է ամուսնուց:

Ներկայումս ուսումնասիրվում է նորածինների գենետիկան, պարզելու համար, թե արդյոք կինն իսկապես նրանց մայրն է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ