29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սադոյանի սխալ հաշվարկը. Կապանը եւս դեմ է

  Լրագրողների հետ հանդիպմանը քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը զարմացավ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն հայտարարությունից, որ կուտակային կենսաթոշակի մասին սոցհարցումները սկսել են Սյունիքից:

  Սադոյանի կարծիքով այդ հեռավոր մարզից սկսելով՝ պատկերը սխալ կստացվի, քանի որ մարդիկ տեղյակ չեն իրականությունից: Սոցիոլոգը հակադարձելով ասաց, որ Սյունիքում միայն երեք հսկա կոմբինատ է աշխատում եւ աշխատողները տեղեկացված են:

Ի գիտություն Սադոյանի՝ նշենք, որ կուտակային կենսաթոշակի դեմ  բողոքի առաջին ակցիաները Կապանում էլ էին կազմակերպվել:

Թեմային նախօրեին անդրադարձել է նաեւ “Դանդի փրեշս մեթալս Կապան” ՓԲ ընկերության տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Վերջինս անձամբ դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին, քանի որ Հայաստանը դեռ պատրաստ չէ այդ փոփոխությանը:

 “Կուտակային  կենսաթոշակային համակարգը  շատ լավ գաղափար է, Կանադայում մենք ունենք այդ համակարգից, բայց ծրագրված է՝ պարտադիր չէ: Պարտադիր կենսթոշակայինը ժողովրդի անմիջական կյանքի վրա ազդեցություն կթողնի, սա ասում եմ, որպես Հրաչ Ջաբրայան, ոչ որպես ընկերության տնօրեն: Իսկ որպես ընկերության տնօրեն՝ ստիպված եմ հետեւելու այն, ինչ օրենքն  է ասում”,-ասաց նա՝ ավելացնելով, որ հունվարի 1-ից առա այսօր ընկերությունը պահումներ է արել:

Նրա խոսքով պահումները շարունակելու են արվել, հակառակ դեպքում ընկերությունը տույժ-տուգանքի կենթարկվի:

Տնօրենը հավասատիացրեց, եթե որոշվի գումարները հետ տալ, ապա անմիջապես դրանք կփոխանցվեն աշխատակիցների հաշվեհամարներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ