Իրարանցում` ”Լվացք փռելու” համար/ֆոտո/
Ապրիլի 10-ին Գյումրիի Ռիժկովի ճեմափողոցում իրարանցում էր: Տարօրինակ կերպով ծառերից պարաններ էին ամրացվել, որոնց վրա լվացք էր հայտնվել: Մտահղացումը ”ԿԱԶԱ” շվեյցարական մարդասիրական հիմնադրամինն էր, որի երիտասարդ կամավորները ”Հայասատանի երիտասարդ քաղաքացիներ” ծրագրի շրջանակներում որոշել էին շեշտել և ևս մեկ անգամ հանրությանը ներկայացնել իր իսկ իրավունքները: Նախագիծն իրենից ներկայացնում էր ֆլեշմոբ, որին կարող էր մասնակցել ցանկացած քաղաքացի, ցանկացած անցորդ: Այն վերնագրված էր պարզապես ”Լվացք փռելու իրավունք”:
Յուրաքանչյուր մարդ ունի իր իրավունքներն ու պարտականությունները, որոնք պետք է գիտենա և լայնորեն կիրառի: Սրանց մեջ մտնում է, իհարկե, ազատ մտքի իրավունքը ևս, որից ելնելով էլ Ռիժկովի ճեմափողոցը դարձել էր շենքի բակ` լվացքի պարաններով լի: Շորերի մի մասը իսկական էին, մյուսները` կտորից կտրտված և անգամ թղթից: Սովորական լվացքից կախված հագուստները տարբերվում էին իրենց ուղղորդիչ տեքստով. դրանց վրա էլ գրված էին քաղաքացիների իրավունքները: