Շոկոլադե տորթ՝ ցածր կալորիականությամբ
Անգամ ամենախիստ դիետաների ժամանակ ցանկանում ենք որևէ համեղ և քաղցր աղանդեր ուտել, որը չի ազդի ոչ կազմվածքի, ոչ էլ քաշի վրա: Ձեզ ենք առաջարկում կաթնաշոռից պատրաստված ցածր կալորիականությամբ աղանդեր, որն ուղղակի կապշեցնի ձեզ:
Բաղադրություն
- 200 մլ կաթ
- 400 գ կաթնաշոռ
- 120 գ կակաո կամ շոկոլադ
- Շաքարի փոխարինիչ
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռը մոտ 10 րոպե հարեք բլենդերով: Ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչներն ու լավ խառնեք: Խառնուրդը դրեք սառնարանն ու թողեք սառչի:
Վայելեք համեղ և ցածր կալորիականությամբ աղանդերը: