23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետարանից զգուշացնում են

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» հիմնադրամի և «Թրայքլաբ» ակումբի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ի` ժամը 10:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Ամանորի բարի վազք» ավանդական բարեգործական վազքարշավը:

Նպատակը

«Վազիր և օգնիր» կարգախոսով վազքարշավի հասույթը կուղղվի բարեգործության՝ «One Armenia» hասարակական կազմակերպության «Mine-Free Artsakh» ծրագրին, որն ուղղված է Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը:

Ինչպե՞ս մասնակցել

Վազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները. երեխաները՝ 1կմ,  մեծահասակները՝ 5կմ կամ թիմային փոխանցումավազքին։ Մասնակցության համար սահմանված է վճար՝ 6000 ՀՀ դրամ:  Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ Պապի համազգեստ և մեդալներ:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաչափ և կատարել վճարում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055886637 հեռախոսահամարով, կամ նամակով գրել [email protected] հասցեով:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս. թ. դեկտեմբերի 22-ը:

Ուշադրություն. փակ փողոցներ

Վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ ժամը 10:00-ից մինչև 12:30-ն կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակներում, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներում:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ