6 ավանդական միջոց՝ գրիպը և մրսածությունը հաղթահարելու համար
1. Լիմոնի մի մասը գցեք թեյի մեջ և խմեք: Սա կօգնի հանգստացնել կոկորդի բորբոքումը:
2. Մեղրը կօգնի նվազեցնել կոկորդի ցավը և իջեցնել ջերմությունը: Մրսածության դեպքում տաք կաթի մեջ մեղր ավելացրեք և խմեք քնելուց առաջ:
3. Սխտորի օգտագործումը բարձրացնում է իմունիտետը: Եթե հիվանդանալուց հետո սխտոր օգտագործեք, կտեսնեք, որ հիվանդությունն ավելի կարճ կտևի: Գերադասելի է այն օգտագործել թարմ վիճակում:
4. Խնձորի քացախը կարող է օգնել բակտերիաների և վիրուսների դեմ պայքարում:
5. Իմբիրի արմատը հիանալի միջոց է մրսածության դեմ: Այն օգնում է հաղթահարել վիրուսները: Իմբիրով կարելի է թեյ պատրաստել, որը գերադասելի է խմել առավոտյան և ցերեկը: Խորհուրդ չի տրվում այն օգտագործել քնելուց առաջ, քանի որ այն թարմացնող հատկություն ունի:
6. Վիսկիի փոքր քանակը կարող է օգնել թեթևացնել մրսածության ախտանիշերը: Կարելի է վիսկիի մի քանի կաթիլ ավելացնել թեյի մեջ և օգտագործել մրսածության դեպքում: Սա ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, եթե դուք ջերմություն ունեք: